Նոյեմբերի 23-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 70 կմ դեպի արեւմուտք, ավտոբուսը բախվել է 2 մեքենաների: Վթարի հետեւանքով 14 մարդ մահացել է, եւս 20-ը` վիրավորվել, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը` հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:
Սանտյագոն Սան-Անտոնիո քաղաքին միացնող ավտոմայրուղին ամբողջովին փակվել է:





























