Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր, նոյեմբերի 23-ին երկրորդ արծաթե մեդալը Հայաստանի հավաքականի համար նվաճեց Ռուբիկ Մամոյանը: 62 կգ քաշային կարգում Մամոյանը երկրամարտում ցույց տվեց 270կգ: Հաղթողի կոչումը նվաճած թուրք Բունիյամի Սեզերի արդյունքն է 278 կգ: Առաջնության մեկնարկային օրը արծաթե մեդալակիր էր դարձել Էլեն Գրիգորյանը:

Մինչեւ 21 տարեկանների առաջնությունում 58 կգ քաշային Ալլա Սամվելյանը երկամարտի 180 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Մինչեւ 21 տարեկանների պայքարում ձախողման մատնվեց 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, որը հրում վարժությունում զրո ստացավ: