Մինչեւ 2020 թվականը Հայստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ առաջարկների մշակման խնդիրները կքննարկեն «Հայաստան-Ուկրաինա. Փոխշահավետ համագործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանի մասնակիցները: Այն կկայանա դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Այդ քննարկման ժամանակ կներկայացվեն նաեւ Դոնբասում հայկական Սփյուռքի գործունեության հետազոտության տվյալները:

Կլոր սեղանը կանցկացվի Դոնեցկի ազգային եւ Երեւանի պետական համալսարանների համագործակցության շնորհիվ` Ուկրաինայում Հայաստանի եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատների հետ համատեղ: