Ստավրոպոլի կենտրոնում ահաբեկչության կազմակերպմանն ու իրականացմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մի դաղստանցի: Նրա անունը չի հաղորդվում` հետաքննության շահերից ելնելով, ասված է ՌԴ հետաքննությունների վարչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ստավրոպոլի երկրամասի Հետաքննությունների վարչության աշխատակիցները պարզել էին եւս երկու հոգու, որոնք առնչություն ունեն 8 մարդու կյանք խլած այդ ահաբեկչությանը: Դրանք նույնպես դաղստանցիներ Ֆարիդ Միսրիեւն ու Աբիբուլա Աբիբուլաեւն են: Միսրիեւը սպանվել է 2010-ի հունիսին հատուկ գործողության ժամանակ, իսկ Աբուբուլաեւը` 2010-ի սեպտեմբերին, երբ մասնակցել էր Ստավրոպոլի անութներից մեկի ավազակային հարձակմանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանված գրոհայինները կապ են ունեցել ներկայումս ձերբակալված կասկածյալի հետ:

Հիշյալ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2010-ի մայիսի 26-ին: 400 գրամ տրոտիլային համարժեքով պայթուցիկ սարքը գործի էր դրվել Մշակույթի եւ սպորտի Տան շենքի դիմաց` «Բայնախ» համույթի ելույթից առաջ:

Ավելի վաղ նշբում էր, որ հետաքննությունն ուսումնասիրում է ահաբեկչության մի քանի վարկածներ. Գործարար կոնֆլիկտ, սադրանք ռուս նացիոնալիստների կողմից եւ սադրանք արմատական իսլամիստների կողմից:

Բացի այդ, անբավարար անվտանգություն ապահովելու հետ կապված քրեական գործ է հարուցվել ոստիկանության մի շարք աշխատակիցների նկատմամբ` «անփութություն» հոդվածով: