Թուրքիայում վթարի ենթարկված ավտոբուսում ադրբեջանցի ուխտավորներ են եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) մամուլի ծառայության ղեկավար Ռահիմա Դադաշեւան:
Ինչպես հաղորդում է APA-ն, նա նշել է, որ ԿՄՎ տվյալներով վթարի հետեւանքով զոհվել է 3 ադրբեջանցի, բայց չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանա: Վաղը զոհված ադրբեջանցիների դիակները կտեղափոխվի Ադրբեջան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի Սվասի նահանգում նոյեմբերի 23-ին ադրբեջանցիներով լի ավտոբուս է շրջվել:





























