Քրիստոնյա Ազիա Բիբին, ում նոյեմբերի 13-ին Պակիստանի Փունջաբ շրջանի դատարանը մահվան էր դատարպարտել՝ սրբապղծության մեղադրանքով, երկրի նախագահ Ազիֆ Ալի Զարդարիի նոյեմբերի 23-ի որոշմամբ ներվել է եւ ազատ արձակվել, հաղորդում է Վատիկանի ռադիոն:
Բիբին Պակիստանում առաջին կիննն է, ում մահվան էին դատապարտել սրբապղծության համար, գրում է «ՌԻԱ նովոստին»:
2009-ի հունիսին Ազիան կալանավորվել էր, որին նախորդել էր նրա վեճն իր գործընկեր մահմեդական կանանց հետ: Վերջիններս պնդել էին, որ քրիստոնյայի բերած ջուրը խմելը մեղք է, քանի որ այլադավանները «մաքուր չեն»:
Բիբին նշել է, որ «քրիստոնյաները նույնպիսի մարդիկ են, ինչպես մահմեդականները»: Այդ բացատրությունից հետո ամբոխը հարձակվել է Բիբիի վրա, ծեծել նրա երեխաներին եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: Բիբիին փրկել է ոստիկանությունը: Դրանից 5 օր անց քրիստոնյա կնոջը ձերբակալել են: Ազիայի ամուսինը պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր կինը չեն վիրավորել Մուհամեդ մարգարեին ու Ղուրանը:




























