Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 23-ին ձերբակալել են 4 զինված մարդու, ովքեր թալանել են անցորդներին Մոսկվայի հարավ-արեւելքում:
«Թալանչիներից մեկը թաքցրել էր իր դեմքը Ձմեռ պապի դիմակի տակ»,- Life News-ին պատմել է ՆԳ վարչության մամուլի քարտուղար Օլգա Եգորովան:
«Մեծ ճանապարհների ռոմանտիկները» որոգայթներ էին լարում մետրոյի կայարանների մոտ, հարձակվել անցորդների վրա, խլել փողերը, այնուհետեւ նստել մեքենան ու անհետացել:
Հատկանշական է, որ ավազակախմբի մեջ նաեւ աղջիկ է եղել՝ մեքենայի վարորդի ընկերուհին: Նրան, ինչպես նաեւ վարորդին, կարող են պատասխանատվության ենթարկել հանցակցության համար:





























