Պահպանելով իր հիմնական գրաֆիկական տարրը, ինչպես նաեւ կարմիր-սպիտակ գունային գամման, MTC օպերատորն իր նորացված լոգոտիպի համար ընտրել է ավելի տեխնոլոգիական ոճ, գրում է Life News-ը:
MTC-ի նոր լոգոտիպը ինիչ-որ բանով վիրտուալ «կնոպկա» է հիշեցնում, որն օգտագործվում է ինտերնետ-ռեսուրսներում, մասնավորապես, Twitter սոցիալական ցանցում:
Ընկերության մտահղացման համաձայն, նման լոգոտիպը լավագույնս է արտացոլում ընկերության ընթացիկ ռազմավարությունը, որը շեշտադրում է անում հաճախորդների պահանջմունքների եւ ինովացիաների վրա: Ընկերությունում կարծում են, որ լոգոտիպի նորացումով հաջողվել է MTC_ի սովորական խորհրդանիշին տալ նոր իմաստ՝ շնորհիվ արդիական գրաֆիկայի եւ ազատ կոմպոզիցիայի:
MTC-ի նոր լոգոտիպն ու ֆիրմային ոճը կօգտագործվեն ընկերության վաճառքի բոլոր սրահներում, պաշտոնական փաստաթղթերում եւ կորպորատիվ կայքում:





























