Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը նախապատրաստում է L2-Farside տիեզերական առաքելությունը, որը կուսումնասիրի Լուսնի մութ կողմը: Թռիչքը նախատեսվում է իրականացնել 2016-2018թթ.:
Երկիր-Լուսին համակարգի L2 կետում օբյեկտը Երկրի եւ Լուսնի ձգողականության ազդեցության տակ կլինի եւ կշարժվի Լուսնի հետ համընթաց: Այդ կետը գտնվում է Երկրից չերեւացող հատվածում, գրում է Գլոաբլիստը:
Տիեզերանավի թռիչքը տեղի կունենա L2 գոտիում, 64 հազար կիլոմետր բարձրության վրա: Տիեզերանավի անձնակազմն անընդմեջ կհետեւի Լուսնի մութ կողմը:
Անձնակազմն այդ առաքելության ընթացքում ձեռք կբերի աստերոիդի վրա վայրէջք կատարելու համար անհրաժեշտ հմտություններ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՆԱՍԱ-ի առջեւ խնդիր է դրել մինչեւ 2025թ. վայրէջք կատարել աստերոիդի վրա:





























