Google DeepMind ընկերության մշակած AlphaGo ծրագիրը գո խաղում հաղթել է լավագույն խաղացողին՝ 19-ամյա Քե Ցզեին՝ Չինաստանից։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մեքենան հաղթում է լավագույն գո խաղացողին, հաղորդում է BBC-ն։

«Անցյալ տարի ես կարծում էի, թե AlphaGo-ն մարդկանց հավասար է խաղում, սակայն այսօր ես կարծում եմ, որ ծրագիրը պարզապես խաղում է ինչպես  Գո աստված», -խաղի ավարտից հետո կատակելէ  Կե Ցզեն։ 

Նրա խոսքով՝ ինքն այլեւս չի պատրաստվում արհեսական ինտելեկտի հետ գո խաղալ՝ դրա արագ կատարելագործման պատճառով։