iPhone սմարտֆոնի նոր iOS 4.2.1 գործառնական համակարգի եւ iPad պլանշետային համակարգչի ծածկագրերը թողարկումից մեկ օր անց արդեն ենթակա է գաղտնազերծման:

JailBreak-ի` ծածկագիրը կոտրելու համար ներկայացված Redsn0w 0.9.6b4 ծրագիրը հիմնված է iOS-ի նախորդ վարկածների պաշտպանությունը շրջանցելու մեթոդի վրա: Առաջարկը ներկայացրել է geohot ծածկանունով հաքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: