Շվեյցարիայում սկսել են երեխաների համար պահպանակներ վաճառել: «Թիվ 2 արտադրանքի» թողարկումը նախատեսված է 12-14 տարեկան երեխաների համար:
Սակայն անգամ ամենաառաջադեմ ծնողներն են դեմ հադես եկել իշխանությունների եւ հետազոտողների այդ նախաձեռնությանը:
Հետազոտողների կարծիքով, 12-14 տարեկան երեխաները հրաժարվում են պահպանակների գործածումից միայն այն պատճառով, որ լատեքսից պատրաստված արտադրանքը շատ մեծ է դեռահաս տղաների դեռեւս ամբողջովին չկազմավորված սեռական օրգանների համար:
Սակայն շվեյցարացի ծնողները կարծում են, որ երեխաների համար պահպանակների թողարկումը, ինիչպես նաեւ դրանց մատչելի գինը (մոտ 7 դոլար 6 պահպանակի համար) կարող է միայն քաջալերել ու մղել երեխաներին սեռական ակտի, հաղորդում է Israland-ը:



























