Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ոչ պաշտոնական բանակցություների շրջանակում կքննարկվի իրադրությունը Սիրիայում եւ Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Gazeta-ն։
«Իհարկե, զգալի հատվածը նախագահները կնվիրեն միջազգային գործերին։ Միջազգային թեմաների շարքում Ուկրաինան մեծ տեղ կզբաղեցնի՝ նորմանդական ձեւաչափի աշխատանքների հեռանկարի տեսանկյունից», ասել է նա։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը Մակրոնին կներկայացնի ներուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։
Ուշակովը նշել է, որ առաջնորդները կխոսեն Սիրիայի հակամարտության կարգավորման մասին, ինչպես նաեւ երկրում տիրող իրավիճակի վերաբերյնալ «անկեղծ զրույց կծավալեն»։





























