ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 26-ին, որոշում կայացրեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու: Դատարանը հեռացավ դատական ակտ կայացնելու:

Դատարանը վճիռը կհրապարակի մայիսի 31-ին:

Նշենք, որ դատարանի այս որոշումն առաջացրեց Զարուհի Փոստանջյանի եւ նրա համակիրների զայրույթը: Նրանք դատարանիա յս որոշումը որակեցին պատվեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա եւ Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները եւ, որպես անվավերության հետեւանք, կիրառել Երեւանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը: