Փոթիի ինդուստրիալ գոտու բացումը, որ նախատեսված էր այսօր՝ նոյեմբերի 24-ին, կրկին հետաձգվել է:
Վրաստանի նախագահի խոստացած միջոցառման հետաձգումը տեղի է ունենում արդեն 4-րդ անգամ:
Գոտու պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ, պաշտոնական բացումը հետաձգվել է «որոշ կազմակերպչական հարցերի» պատճառով եւ, ենթադրաբար, միջոցառումը կայանալու է այս տարվա դեկտեմբերին:
Տվյալ պահին ինդուստրիալ գոտում գործում է 26 ընկերություն: Ներդրողները ներկայացնում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Ուկրաինան, Իրանը, Չեխիան: Գոտին, որի ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, տարածվում է 300 հեկտար:





























