ember.js -ի իմացությունը հայ մասնագետների համար կարագացնի կայքերի ստեղծման աշխատանքը։ Այս մասին NEWS․am–ի թղթակցին Երեւանում BarCamp ՏՏ ֆորումի ժամանակ հայտնել է Ucraft ընկերության աշխատակից Տիգրան Սիմոնյանը։
Ember–ի կազմում է JavaScript-ով հավելվածների կարկասը, որը հեշտացնում է վեբ- դիզայնը։ Իսկ Apple –ի ծրագրերը ոչ միայն վեբ այլեւ դեսկթոփ հավելվածների ստեղծման լավ օրինակ են։
Google-ը ու facebook-ը օգտագործում են MVC շաբլոնների, իրենց AngularJS ու React գրադարանները։ Բայց շատ այլ խոշոր ընկերություններ, ինչպես նշված Apple-ը, Ember են օգտագործում։ Վերջերս LinkedIn կայքն էլ է դրանով ամբողջովին վերստեղծել իր կայքը։
«Հավելվածների պատրաստի կարկասները ազատում են աշխատանքային ֆայլերի բարդ ճարտարապետություն կազմելու անհրաժեշտությունից ու շատ հեշտացնում են աշխատանքը։ Դրա համար էլ ապագա վեբ դիզայներներին շատ օգտակար է տիրապետել այդ տեխնոլոգիաներին»,- նկատեց նա։





























