Հայկական ընկերությունները մասնակցում են բաշխված գրանցամատյանի (distributed ledger) ու բլոկչեյնի համար ծրագրային ապահովման ստեծմանը։

NEWS.am-ի թղթակցին հայկական Hex Divisionընկերության ղեկավար Հովհաննես Կուլօղլյանը (Երևանում BarCamp ՏՏ ֆորումի ժամանակ) հայտնել է, որ ընկերությունը շարունակում է աշխատել համաշխարհային խոշորագույն մշակողների հետ, այդ թվում Ripple-ի, որը ստեղծել է կրիպտոարժույթների միջեւ գործարքների համար արձանագրությունը։

 Interledger արձանագրությունը թույլ է տալիս գործարքներ իրականացնել տարբեր կրիպտոարժույթների միջեւ ( օրինակ Bitcoin-ի ու Litecoin-ի), նաեւ կրիպտո եւ իրական արժույթների միջեւ։ Փոխանարժեքը որոշվելու է առաջարկի ու պահանջարկի սովորական շուկայական մեխանիզմով։  

«Իհարկե, եթե սովորական իրավական դաշտում այն ամենն, ինչ արգելված չէ, թույլատրված է, ապա ֆինանսական աշխարհում հակառակն է։ Քանի դեռ չկան կանոններ, դա անել չի կարելի։ Նույնը վերաբերում է նաեւ բլոկչեյնին, որը Հայաստանում դեռ չ ի կարգավորվում։ Բայց կարծում եմ, վաղ թե ուշ դրա համար մեր երկրում էլ կանոններ անհրաժեշտ կլինեն, եթե աշխարհում այն ավելի պահանջված է դառնում։

Նախ, հուսալիության համար, քանի որ գործարքների մասին տվյալների շղթան  (բլոկչեյնը) պահվում է ոչ թ ե մեկ համակարգչում, այլ շատ օգտատերերի մոտ, յուրաքանչյուր գործարքը պաշտպանված է առանձին կոդով։ Ընդ որում իմանալով կոդը, բայց չիմանալով գործարքը, անհնար է դրան մուտք ստանալ։

 Երկրորդ, այն գրավիչ է գործարքների ժամանակ շատ ցածր տոկոսների պատճառով»,- նկատեց Կուլողլյանը։

 Բլոկչեյնի թերությունն է գործարքների ցածր թափանցիկությունը ( այն կարող է դառնալ միջանցք ՝ փողերի լվացման ու ահաբեկչության համար)։ Դա է հիմնական պատճառը, թե ինչու այդ տեխնոլոգիաները առայսօր ոչ ամենուրեք են օրինականացվել։

 BarCamp ֆորումի գլխավոր հովանավորն է Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը։