«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2010»-ին մասնակցություն է ունեցել Beeline բջջային կապի ավելի քան երկու հազարից ավել բաժանորդ` 2010թ-ի նոյեմբերի 22-ի դրությամբ «Ջուրը կյանք է» ծրագրին տրամադրելով շուրջ մեկ միլիոն դրամ:
«Անչափ ուրախ եմ, որ այս տարի SMS դրամահավաքին մասնակցելու հնարավորություն ստացան նաեւ «ԱրմենՏել»-ի բաժանորդները: «ԱրմենՏել»-ը, որ նախկինում եղել եւ շարունակում է մնալ մեր նվիրատուն, այժմ էլ նույն հաջողությամբ դարձավ դրամահավաքի կազմակերպման գործում մեր վստահելի գործընկերը: Հիմնադրամն իրոք միավորում է բոլորին. SMS դրամահավաքին մասնակցում են բջջային կապի հայաստանյան բոլոր երեք օպերատորները»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նշենք, որ «Հեռուստամարաթոն-2010»-ը կկայանա նոյեմբերի 25-ին: «8000» կարճ համարի միջոցով SMS դրամահավաքը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: «8000» կարճ համարից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով, նրա հիմնական խնդիրն է. Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը եւ Հայաստանի Հանրապետության գյուղերի զարգացման ծրագիրը:





























