Հսկայական խաղաղօվկիանոսյան ութոտնուկը դուրս է եկել Պրիմորսկի օվկիանարիումի ակվարիումից։ Աշխատակցիները «փախստականին» հայտնաբերել են հատակին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Պրիմորսկի օվկիանարիումի ներկայացուցիչ Ելենա Մոլչանովան ասել է, որ 20 կգ քաշով ութոտնուկին հայտնաբերել են «Ռուսական» կղզու մերձակայքում, նրան միանգամից մեկուսացրել են։

Կենդանուն ակվարիում են տեղափոխել, որտեղից նա դուրս է եկել։ Մոլչանովայի խոսքով՝ ութոտնուկները կմախք չունեն, ինչի շնորհիվ հեշտությամբ կարող են սողոսկել փոքրիկ անցքերով։

Նա հավելեց, որ աշխատակիցները բավականին արագ են գտել կենդանուն։