Sony ընկերությունը դադարեցրել է Ճապոնիայում PlayStation 3-ի արտադրությունը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում։
Դա կարող է նշանակել PlayStation 3-ի «կյանքի վերջը»։ Ճապոնիան ընկերության հիմնական շուկան է։ Այդ երկրում ավելի քան 10 մլն PS3 է վաճառվել։
Վերջին հասանելի տարբերակը Super Slim մոդիֆիկացիան է։





























