Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀԱԿ-ից, նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից մշակվող կրթության եւ գիտության ոլորտի հայեցակարգի մշակման ընթացքը:
Տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ներքաղաքական վիճակի, ինչպես նաեւ արտաքին քաղաքական զարգացումների ողջ սպեկտրի շուրջ:





























