Իրանը առանցքային դեր է կատարում էներգետիկայի ոլորտում Հայաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին Միջազգային էներգետիկ խարտիայի աշխաբադյան ֆորումի շրջանակում NEWS. am–ի թղթակցին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը;
Անդրադառնալով Իրանի տարածքով թուրքմենական գազի տարանցման հնարավորությանը՝ Հարությունյանը նկատեց․ «Իհարկե, այդ ուղղությամբ քննարկումներ իրականացվում են, կան համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, թե էլեկտրաէներգիայի, թե գազի ոլորտում։ Բայց համագործակցություն սկսելու համար անհրաժեշտ է եռակողմ համաձայնություն։ Ահա այստեղ կան որոշակի մարտահրավերներ, քանի որ երեք կողմերից յուրաքանչյուրը տարբեր շահեր ունեն, ու երբեմն էլ դժվար է համադրել այդ շահերը։ Այսինքն Հայաստանի ու Թուրքմենստանի հարաբերությունների զարգացման հարցում Իրանի դերը պարզապես առանցքային է։ Ու այդ թեմատիկայով դեռ վերջնական համաձայնություն չի ապահովվել Իրանի հետ»։




























