Իտալիայի, Իսպանիայի ու Շվեյցարիայի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են բնակեցման պոտենցիալով սուպերերկիր, որը գտնվում է Երկրից 21 լուսային տարվա հեռավորության վրա ու Երկրից 2․8 անգամ ծանր է, հայտնում է arXiv.org-ը։
Հայտնաբերված էկզոմոլորակը աստղագետները ուսումնասիրել են ավելի քան երեք տարի՝ Կանարյան կղզիներում իսպանական աստղադիտարանում տեղադրված HARPS-N սպեկտրոգրաֆի օգնությամբ։
Հետեւելով սուպերերկրին՝ գիտնականները ենթադրել են, որ դրա մակերեսին կարող է լինել հեղուկ ջուր ։ Դա հաստատելու կամ հերքելու համար աստղագետները պետք է ավելի մանրակրկիտ տվյալներ ստանան մոլորակի մթնոլորտի մասին։
Հայտնի է, որ երկնային մարմինը երեք անգամ թեթեւ է արեւից ու պտտվում է GJ 625 աստղի շուրջ։





























