Android հարթակով ավելի քան 36 մլն սարքեր կարող են վարակված լինել վիրուսով։ Վնասակար ծրագիրը աառաջացնում է մեծ քանակության գովազդային քլիքներ, դրանով իսկ ստեղծողներին բերելով շահույթ։ Վիրուսը ստացել է «Ջուդի» անվանումը, հայտնում է Daily Mail-ը։

«Ջուդին» վարակել է կորեական Kiniwini մշակողի 41 հավելվածներ, որը Google Play-ում նշված է որպես ENISTUDIO corp։

Kiniwini-ի հավելվածներում վիրուսի մասին հրապարակումներից հետո դրանք ջնջվել են Google Play Store-ից։