Թեհրանը չի ընդունում Կասպից ծովի հատակի սահմանազատման համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Մոհամմադ Մեհդի Ահունզադեն, գրում է  «Ինտերֆաքսը»:

Իրանի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ ցանկացած համաձայնագիր պետք է հիմնված լինի «փոխզիջման եւ արդարության վրա»,, ասել է իրանցի դիվանագետը: