Telegram ընկերությունը հաստատել է որոշ երկրներում մեսենջերի web տարբերակի աշխատանքում խափանումների մասին լուրը:
Բազմաթիվ օգտատերեր Twitter-ում գրում են, որ խափանումն ավելի քան մեկ ժամ է տեւել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Telegram-ում նշել են, որ մեսենջերի բջջային հավելվածը շարունակում է աշխատել: Ընկերությունում ներողություն են խնդրել օգտատերերից, նաեւ խնդիրների արագ վերացման հույս հայտնել:





























