Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Քիշնեւի օդանավակայանում օդանավից դուրս գալիս գլխով հարվածել է ելքի դռանը: Նա Մոլդովա է ժամանել նոյեմբերի 24-ին` մեկօրյա այցով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սահակաշվիլիի գլխով հարվածելը տեսել են ոչ միայն օդանավակայանում հավաքված լրագրողները, այլ նաեւ JurnalTV-ի հեռուստադիտողները, քանի որ այլ ալիքն ուղիղ եթերում ցուցադրում էր Վրաստանի նախագահի ժամանումը: Տեսանյութն արդեն հայտնվել է YouTube-ում:
Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն անձամբ է օդանավակայանում դիմավորել իր կողմից հրավիրված Սահակաշվիլիին: Նա մոտեցել է տրապին եւ մոտ 10 րոպե սպասել Վրաստանի նախագահի դուրս գալուն:
Սահակաշվիլին հայտնվել է օդանավի դռան մոտ, սակայն լավ չի հաշվարկել դռան բարձրությունն ու հարվածել գլխով:



























