Ռուսաստանի պետդուման նոյեմբերի 24-ին երրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունեց երկրի 2011 թվականի եւ 2012-2013 թթ պլանալին շրջանի բյուջեն:

Ըստ այդմ, սպասվում է, որ 2011-ին ՌԴ պետբյուջեն կկազմի 1,814 տրիլիոն ռուբլի (ՀՆԱ 3,6 տոկոսը), 2012-ին` 1,734 տրիլիոն ռուբլի (ՀՆԱ 3,1 տոկոսը), իսկ 2013-ին` 1,796 տրիլիոն ռուբլի (ՀՆԱ 2,9 տոկոսը):

Ռուսաստանի բյուջեի եկամուտները 2011-ին կկազմեն 8,8 տրլն ռուբլի, 2012-ին կավելալան մինչեւ 9,5 տրլն ռուբլի, իսկ 2013-ին` մինչեւ 10,4 տրլն ռուբլի: Միաժամանակ, նավթագազային եկամուտները կկազմեն բյւուջեի գրեթե կեսը. սկզբում 4,1 տրլն ռուբլի, հետո 4,39, ապա նաեւ 4,7 տրլն ռուբլի:
Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ նավթի մեկ բարելի գինը 2011-ին կանխատեսվում է 75 դոլար, 2012-ին` 78 դոլար, իսկ 2013-ին` 79 դոլար: Եթե նավթի գինը նախատեսվածից բարձր լինի, բյուջեի դեֆիցիտը փոքր կլինի:
Բացի այդ, նախատեսվում է, որ 2011-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 4,2 տոկոսով, 2012-ին` 3,9 տոկոսով, իսկ 2013-ին`4,5 տոկոսով: