Կոտայքի մարզի բնակիչ, 33–ամյա Գեւորգ Պողոսյանը, որը 2016 թվականից Ֆրանսիայում անազատության մեջ էր, մայիսի 24–ին արտահանձնել են հայկական կողմին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ–ում եւ Ֆրանսիայում ինտերպոլի ազգային բյուրոների հետ Փարիզ–Մոսկվա-Երեւան չվերթով Երեւան տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ, 1984 թվականին ծնված Գեւորգ Պողոսյանին։ Նա 2014–ի մարտի 10–ից հետախուզվում էր ավազակության եւ սեքսուալ բնույթի բռնի գորոծողություն կատարելու համար։ 2016 թվականին հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Ֆրանսիայում, մայիսի 24–ից արտահանձնվեց հայկական կողմին։











