Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը 1600 ռուսաստանցիների առաջարկել է 11առաջարկված տարբերակներից  ընտրել Օլիմպիադա-2014-ի թալիսմանը:

Հարցման արդյունքներն այսպիսին են. առաջնության դափնիները 17 տոկոսով պատկանում է արջուկին, այնուհետեւ 14 տոկոսով գալիս են նապաստակն ու վագրերը: Երրորդ տեղում Ձմեռ պապն է (13 տոկոս):

Հարցման հակալիդերը գորտն է. ռուսաստանցիների 36 տոկոսը դեմ է արտահայտվել այն որպես օլիմպիադայի թալիսման ընտրելուն:

Օլիմպիադայի թալիսման ընտրելու հարցումն սկսվել է սեպտեմբերի 1-ից, իսկ վերջնական տարբերակը online քվեարկությամբ կընտրվի 2011-ի փետրվարի 7-ին:

Երեւում է, 1980 թվականի Մոսկայում անցկացված ամառային օլիմպիադայից հետո, ռուս նկարիչների կողմից կերտված արջուկի կերպարը հարազատ է ռուսաստանցիներին: