Վաշինգտոնը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ խաղաղ կարգավորման շրջանակում, հայտնել է ԲԱքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ ենք շարունակել հակամարտ կողմերին ուղղված աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Ռ․ Սեկուտան լրագրողներին։
Նրա խոսքով Վաշինգտոնը նաեւ շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմանի հարաբերությունների ընդլայնման հարցում։





























