Այսօր` նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 7 օտարազգի սահամանախախտների (նրանցից  2-ը` կին են) խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը:

Ըստ այդմ, դատարանը`  դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ որոշում է կայացրել բոլոր 7 սահմանախախտներին  2 ամսով կալանել:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ժամը 17:00 սահմաններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության  քննչական գլխավոր վարչության աշխատակիցները Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել 7 օտարազգի սահամանախախտների, որոնցից 5 տղամարդ են, 2-ը` կին:

Քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի բոլոր 7 անձանց նկատմամբ կիրառվի երկամսյա կալանք: Դատական նիստը անցել է դռնփակ ռեժիմով եւ ձգվել մի քանի ժամ, քանի որ բոլոր 7 հոգու գործերն առանձին առանձին քննվել եւ կալանքի որոշումներ են կայացվել: