Ըստ պետական ծրագրի՝ Հայաստանում ֆերմերները սովորականից ցածր գնով վառելիք կստանան. մեկ լիտրը կարժենա 280 դրամ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 1-ին, ՀՀ կառավարության նիստում։
Ըստ ծրագրի՝ 314 դրամով 5 մլն լիտր դիզելային վառելիք կմատակարարվի, դրանից 34 դրամը կսուբսիդավորի պետությունը։ Մրցույթը շահել է «Մաքսհուր» ընկերությունը (կապ չունի «Max Holding»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ-խմբ)։ «Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցիք։ Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել: Հետեւեք, հիմա մաքսիմալ էդ ամեն ինչը կարգավորենք», - դիմելով Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Այո, իրոք ուշացանք»,-ասել է Առաքելյանը։











