Apple ընկերությունը պատրաստում է խելացի սարք որը կկարողանա ինտերգվել Siri ձայնային օգնականին, հայտնում է Bloomberg-ը։
Ինսայդերները վստահեցնում են, որ սարքի պաշտոնական անոնսը կկայանա հունիսի 5-ին՝ WWDC 2017 համաժողովի ժամանակ, սակայն այն շուկայում կհայտնվի տարեվերջից ոչ շուտ։
Ըստ լուրերի՝ գաջետը ոչ միայն իր մրցակիցներից «ավելի բարձր ու հստակ» կլինի, այլեւ կկարողանա վերարտադրել «վիրտուալ ծավալուն հնչողություն» ։ Աղբյուրը չի ճշգրտում, թե հատկապես ինչ տեխնիկական բնութագրեր են քողարկված այս բնորոշման տակ, բայց ենթադրվում է, որ արտադրողը մտադիր է ամբողջ սենյակում տաածվող հնչողության էֆեկտ ստանալ։ .
WWDC 2017 համաժողովը կանցնի հունիսի 5-9-ը Սան Խոսեում։ Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում Apple –ը կցուցադրի թարմացված MacBook Pro-ն՝ Intel Kaby Lake նորագույն պրոցեսորներով, հզոր 12 դյույմանոց MacBook ու 13 դյույմանոց նոր MacBook Air. Ակնկալվում է նաեւ 10․5 դյույմ էկրանով անշրջանակ iPad-ի ցուցադրությունը։





























