Google ընկերությունը ծրագրում է Լոնդոնում նոր գլխավոր գրասենյակ կառուցել, որի տանիքին հսկայական այգի եւ լողավազան կլինի, հաղորդում Newsru-ն։
Ընկերությունն արդեն 93 հազար ք.մ. տարածքով շինություն կառուցելու հայտ է ներկայացրել։ Գրասենյակը նախատեսված է 7000 աշխատակցի համար։
Bloombergը հստակեցնում է, որ ճարտարապետներն առաջարկել են կառուցել 7-11 հարկ ունեցող, փոփոխական բարձրությամբ շինություն։ Այն կունենա 330 մետր բարձրություն եւ բարձր կլինի Եվրամիությունում ցանկացած շինությունից։
Շինության գլխավոր առանձահատկությունը կդառնա տանիքում գտնվող հսկայական այգին։ Ընկերության գրասենյակը կունենա նաեւ լողավազան, մերսման սրահներ, մարզասրահներ, խաղահրապարակ՝ բասկետբոլ, ֆուտբոլ խաղալու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























