Wikileaks կայքում սպասվող գաղտնի փաստաթղթերի նոր հրապարակումը նվիրված է լինելու պետական մարմիններում առկա կոռուպցիային եւ տարբեր երկրների կառավարությունների գաղտնի կապերին:

ԱՄՆ Պետքարտուղարությունը սպասվող հրապարակումների մասին արդեն տեղեկացրել է Կոնգրեսին: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ հերթական ակցիան կարող է վնասել Վաշինգտոնի դիվանագիտական կապերին, գրում է Ռոսբալթը:

Հայտնի է դարձել, որ Wikileaks-ն արդեն աշխատում է ամերիկյան New York Times, բրիտանական Guardian եւ գերմանական Spiegel պարբերականների հետ:

Նոր սկանդալային հրապարակումը սպասվում է հաջորդ շաբաթ: