«Սփյուռ» եւ «Zangi» ընկերությունների համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ այսուհետ «Սփյուռ» տեղեկատու հնարավոր է զանգել անվճար: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ինտերնետ-հասանելի բջջային հեռախոսում տեղադրել Zangi հավելվածը եւ հավաքել 113 համարը Zangi հավելվածում:

Zangi եւ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանի խոսքով՝  «Սփյուռ»-ը մշտապես բարելավում է իր ծառայությունների որակն ու ընդլայնում հասանելիությունը. «Այսպիսով, ոչ միայն «Սփյուռ» տեղեկատուն է անվճար, այլ Zangi-ի շնորհիվ «Սփյուռ» զանգելը նույնպես դառնում է անվճար, - նշեց Պարոն Գրիգորյանը:

«Zangi-ով կատարված զանգերը որակապես ոչնչով չեն զիջում ավանդական հեռահաղորդակցման միջոցներին։ Ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար տեղեկատվական համակարգը միացել է մեր ցանցին», - մեկնաբանել է Zangi ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

Հետագայում հնարավոր կլինի ոչ միայն անվճար զանգել «Սփյուռ», այլ նաեւ անվճար հաղորդագրություն ուղարկել եւ ստանալ տեղեկություններ Zangi-ի միջոցով: