Արհեստական ինտելեկտով ռոբոտը «գաոկաո»-ի՝ բուհերի ընդունելության քննությունների շրջանակում մաթեմատիկայի քննություն կհանձնի։ Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 7-ին, հաղորդում է «Սինխուա»-ն։
AI-MATHS նախագծվել է Չենդու քաղաքում գտնվող ընկերության կողմից, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի նկատմամբ։
«Գաոկաո»-ի ժամանակ ռոբոտը երկու ժամվա ընթացքում մաթեմատիկական խնդիրներ կլուծի։ Փետրվարին մաթեմատիկայի թեստի ժամանակ ռոբոտը 93 միավոր է հավաքել, ինչը մի փոքր բարձր է Չինաստանի բուհեր ընդունվելու համար անհրաժեշտ անցողիկ միավորից։





























