Microsoft ընկերությունը Bing որոնման համակարգը գործածելու համար վարձատրման ծրագիր է թողարկել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը։

Պարբերականը նշում է, որ նման կերպ ընկերությունը ցանկանում է գրավել Google-ի օգտատերերին։ Ծրագիրը դեռ գործում է միայն Մեծ Բրիտանիայի բնակիչների համար։

Բոնուսներ ստանալու համար օգտատերը պետք է Microsoft-ի օգտահաշվի միջոցով գրանցվի Bing-ում։ Յուրաքանչյուր հարցման համար օգտատերը կստանա բոնուսներ, որոնք կկարողանա ընկերության խանութներում փոխել տարբեր ապրանքների հետ։