Waymo ընկերությունը, որը Google-ի դուստր ձեռնարկությունն է, սկսել է ինքնակառավարվող բեռնատարի փորձարկումները, հայտնում է BuzzFeed News-ը։

BuzzFeed-ի թղթակցին հաջողվել է լուսանկարել այդ մեքենայի փորձնական նախատիպը, իսկ հետո Waymo-ն հաստատել է, որ իրոք աշխատում է ինքնավար կառավարման համակարգերով բեռնատար ստեղծելու վրա։ Պարբերականի զրուցակցի խոսքով, նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել «վթարներում մեծ քանակության մահերը, որոնք տեղի են ունենում ծանր բեռնատարների վթարների պատճառով»։

 Waymo-ում նշել են, որ հիմա փորձարկվում է մեկ բեռնատար, որը դեռ օպերատորն է ձեռքով կառավարում։ Սկզբնական փուլում ընկերությունը ստուգում է համակարգերի աշխատանքը, ու անհրաժեշտ ճանապարհային տեղեկություններ հավաքում։

 2016–ին ինքնակառավարվող բեռնատարների փորձարկումներ է իրականացրել ամերիկյան  Otto ստարտափը, որը Uber տաքսի ծառայության սեփականությունն է։