Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության մասին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն, փոխանցում է «Ազերի փրես» գործակալությունը։

«Նա ջանք չի խնայի համակարտության խաղաղ կարգավորման համար։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ղարաբաղյան հակամարտության մասին Ֆրանսիայի նոր նախագահի դիրքորոշումը ուղղված է լինելու խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն։ Ուզում եմ այդ հարցում շեշտել Մինսկի խմբի դերը։ Գլխավոր նպատակն է գտնել խնդրի խաղաղ լուծումը»,- շեշտել է Աուրելիա Բուշեն։