Չինացի հարավ- արեւմուտքում Գույչժոու նահանգում բարբարոսը ոչնչացրել է մի քանի հազար տարեկան ստալագմիտ, գրում է South China Morning Post-ը։

Բարբարոսության ակտը գրանցել են տեսախցիկները, որոնք տեղադրված էին քարանձավում։ Կադրերից երեւում է, թե ինչպես է սպիտակ մարզաշապիկով տղամարդը մի քանի անգամ ոտքով հարվածում ստալագմիտին, կոտրելով այն, իսկ հետո հեռանում է։

Ոստիկանները առայժմ չեն կարողացել պարզել բարբարոսի անձը։ Քանի որ նման միջադեպեր նկատվել են նաեւ չինական երկու այլ նահանգներում, համացանցի օգտատերերը իրենց մեկնաբանություններում առաջարկել են բարբարոսների «սեւ ցուցակ» ստեղծել ու արգելել նրանց մուտքը տեսարժան վայրեր։