Microsoft ընկերությունը Windows Insider-ին մասնակիցների համար թողարկել է  Windows 10 –ի փորձնական թարմացում՝ 16212 համարով,  որը դառնում է բջջային սարքերի վրա համակարգի անսարքության պատճառ։  MSPoweruser պորտալը խորհուրդ չի տալիս տեղադրել օպերացիոն համակարգի նոր տարբերակը։  

Նշում են, որ այդ տարբերակը սխալմամբ է թողարկվել ու նախատեսված չէ օգտատերերի համար։ Թարմացումը տեղադրելու հնարավորությունը հասանելի է եղել նաեւ Windows Insider մտնելու թույլատվություն չունեցող որոշ օգտատերերի։

Թարմացումը գործարկում է ներբեռնումների անվերջանալի ցիկլ, դրանով իսկ շարքից հանելով  Windows 10-ով աշխատող սմարթֆոններն ու պլանշետները։ Խնդրի լուծման համար առաջարկում են միայն համակարգի ամբողջական վերբեռնում՝ Windows Device Recovery Tool-ի օգնությամբ, ինչը հանգեցնում է ֆայլերի ջնջմանն ու կարգավորումների զրոյացմանը։  16212 համարով թարմացման հետ կապվածման խնդիրներ դեռ չեն նկատվել, սակայն միեւնույն է այն տեղադրել խորհուրդ չի տրվում։