Placebo խումբը թողարկել է երաժշտական տեսահոլովակ, որը նկարահանվել է էլեկտրոնիկայի աշխարհի խոշորագույն աղբանոցում՝ Ագբոգբլոշիում, որը գտնվում է Գանայի մայրաքաղաք Ակրայի շրջակայքում, հայտնում է «Մոյա պլանետան»։ Շատ զարգացած երկրներ են հին տեխնիկան այստեղ բերում։ Տեղի բնակիչները այդ տեխնիկան քանդում են ու կրակի վրա ձուլում էլեկտրոնային աղբը, փորձելով դրա միջից զտել գունավոր մետաղները։ Ընդ որում նրանք վտանգում են իրենց առողջությունը։ Այդ թաղամասը մոլորակի ամենաաղտոտ թաղամասերից մեկն է։