Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է դրոնից տեսագրել Կյուրյե կտուցափորին՝ հազվագյուտ ու դժվար հայտնաբերվող ծովային կաթնասունի։
Նկարահանումներն արվել են Ծովային ֆաունայի պաշտպանության միության նավով երկշաբաթյա գիտարշավի ժամանակ։ Նավն ունի սարքավորում, որն ունակ է որսալ այդ կենդանիների ձայները, հայտնում է NTDTV-ը։
Կենդանիներին հայտնաբերել են Գվադելուպա կղզուց ոչ հեռու՝ Մեքսիկայի արեւմտյան ափից 250 կմ հեռավորության վրա։ Գիտնականները հրապարակել են մոր ու ձագերի, ու եւս երեք կտուցափորների տեսագրությունները։ Նրանք ուզում են պարզել, թե քանի նման կենդաիներ են բնակվում կղզու այդ ջրային տարածքի արգելոցում։
Կտուցափորներին հետազոտելը հեշտ չէ։ Հեռվից նրանց դժվար է տարբերել մյուս ծովային կաթնասուններից։ Նրանց բնակության վայրը շատ ընդարձակ է ՝ մոլորակի բոլոր օվկիանոսները, բացի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից։
Կյուրյե կտոցափորները կարող են ունենալ մինչեւ 7 մետր երկարություն ու մինչեւ 3 տոնա քաշ։ Ապրում են մինչեւ 40 տարի։
Նրանք նաեւ ռեկորդակիրներ են սուզման խորությամբ, ունակ են սուզվել մինչեւ 3 կմ։ Ջրի տակ կարող են մնալ մինչեւ երեք ժամ։ Ու որպեսզի օդի պաշարները լրացնեն, նրանց ընդամենը մի քանի րոպե ժամանակ է պետք։ Դա նույնպես դժվարացնում է նրանց լուսանկարելն ու տեսանկարելը։











