Ավստրալիայում ժամանակ առ ժամանակ կենգուրուները ջուրն են մտնում՝ երբեմն պարզապես հովանալու համար։ Սակայն այդ դեպքերից մեկը կարող էր ճակատագրական դառնալ՝ երիտասարդ որձ- կենգուրուն, որը ինչ -որ ձեւով հայտնվել էր ջրատարի մեջ, շտապ օգնության կարիք ուներ, գրում է Mashable–ը։

Փրկարարները, սակայն, հանդիպել էին դիմադրության կենգուրուի կողմից։ «Փրկարարական ծառայությունը գիտեր, որ իրենք պետք է արագ աշխատեն, ջրի մակարդակը բարձրացել էր, ու քարերի վրայի խեցիները կարող էին լուրջ վնասվածք պատճառել կենգուրուի ոտքերին»,- ասվում է տեսահոլովակի նկարագրության մեջ։

Կենգուրուին հանգստացրել են, հետո տեղափոխել ցամաք, որտեղ նրա ոտքերը լվացել են ախտահանող միջոցով, որից հետո նա արթնացել է ու գնացել ուրախանալու։