Լոնդոնում քիչ առաջ հարձակում է եղել կամրջի վրա։ Ոստիկանությունը միջադեպը գնահատում է որպես «չափազանց լուրջ»։
Sky News-ի փոխանցմամբ, միկրոավտոբուսը կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ BBC-ն հաղորդում է, որ մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ։ Վրաերթի հետեւանքով տուժել է հինգ մարդ։ Ականատեսների վկայությամբ, տասնյակից ավելի անձինք տուժել են դանակավորների հարձակումից։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Այժմ տարածքում պարեկում են զինված իրավապահներ։ Կասկածյալների ինքնությունը չի հաղորդվում, հայտնի չէ՝ արդյոք նրանց ձերբակալել են, թե՞ ոչ։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։
Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղեկացվել է դեպքի մասին եւ գտնվում է մշտական կապի մեջ։












