Համացանցում Չինաստանից Fireball վիրուս են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Fortune պարբերականը՝ վկայակոչելով կիբերանվտանգության ոլորտի Check Point ընկերությունը:
Ընկերության մասնագետների գնահատմամբ՝ վիրուսը շուրջ 250 մլն համակարգիչ է վարակել ամբողջ աշխարհում: Հիմնականում այն վարակել է Հնդկաստանի, Բրազիլիայի, Մեքսիկայի համակարգիչները:
Վիրուսն օգտատերերին հայտնի որոնողական համակարգերի կեղծ պատճեններ է ուղարկում: Դրանից հետո ուսումնասիրում է կայքերի այցելությունների պատմությունը, ինչն օգնում է օգտատիրոջը թիրախային գովազդ ուղարկել:





























