Իրանը Կատարին եւ Պարսից ծոցի երկրներին երկխոսության կոչ է անում, փոխանցում է France Press գործակալությունը։
«Տարածաշրջանի պետությունների միջեւ տարաձայնությունները, ներառյալ Կատարի եւ նրա երեք հարեւանների ներկա խնդիրը, հնարավոր է հարթել միայն քաղաքական եւ խաղաղ մեթոդներով, կողմերի միջեւ երկխոսությամբ»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
Ավելի վաղ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Համիդ Աբութալեբը հայտարարել է, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ արաբական երկրների որոշումը չի նպաստում Մերձավոր Արեւելքի ճգնաժամը հաղթահարելուն։





























