Apple Store ինտերնետ խանութը դադարել է կատարել օգտատերերի հարցումները՝ հայտարարություն հրապարակելով անցկացվող տեխնիկական աշխատանքների մասին, հայտնում է 9to5Mac-ը:

Դատելով ամեն ինչից՝ Apple-ի պաշտոնական օնլայն խանութը թարմացում է պատրաստում WWDC 2017 համաժողովի նախաշեմին, որին կներկայացվի ընկերության նոր արտադրանքը: Մասնավորապես՝ սպասվում է 10,5 դյույմ էկրանով iPad Pro-ի, նաեւ MacBook-ի մի քանի թարմացված մոդելների շնորհանդեսը: